Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սույն թվականի հուլիսի 10-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Կիրակոս Գույումճեանի «ԻՄ ԵՐԹՍ ԵՐԿԱԹԻՆ ՀԵՏ» գրքի շնորհանդեսը: Կիրակոս (Կարօ) Գույումճեանը քուվեյթաբնակ ճանաչված գործարար է` միաժամանակ ազգային բարերար, որն իր բարեգործություններն է իրականացրել Սփյուռքում, Հայաստանում ու Արցախում: Պարոն Գույումճեանը ծանոթ է նաև հայկական և արաբական թերթերում հրապարակած իր բազմաթիվ հոդվածներով:
Ազգային կյանքում աչքի ընկնող ծառայությունների համար նա արժանացել է «Ներսես Շնորհալի» շքանշանի, միաժամանակ «Կիլիկիոյ Ասպետ» է: Իր ապրած կյանքի ու գործունեության ընթացքում մշտապես առնչվելով երկաթի հետ Կիրակոս Գույումճեանի ուշադրությունը մշտապես գրավել է երկաթը` որպես բնական հանքանյութ և մարդկային հասարակության զարգացմանն ուղեկցող երևույթ: Խորությամբ տարվելով այս մետաղի կատարած դերով Կ. Գույումճեանը համոզվել է, որ այն քաղաքակթության զարգացման մեջ ունեցել է անուրանալի տեղ և, այնքան մեծ տեղ, որ առանց վերջինիս գոյության դժվար է պատկերացնել քաղաքակրթության ձևավորումն ու առաջընթացը:
Առայժմ արաբերենով հրատարակված իր գրքում Կարօ Գույումճեանը անդրադառնում է մարդկության ու քաղաքակրթության զարգացման մեջ երկաթի դերին`սկսած նախամարդու ժամանակներից մինչև ժամանակակից գերզարգացած արդյունաբերությունը, և մինչև մարդկային պարզ կենցաղը: Գրքի հեղինակը ներկայացնում է հասարակ գամի (մեխի) օրինակը փաստելով վերջինիս դերակատարությունը ամեն տեսակի շինարարական գործունեության մեջ:
Երկաթը որպես քաղաքակրթական ստեղծագործություն կարելի է տեսնել ամենուր` նավաշինությունից մինչև երկաթուղի, կամուրջ, գործարանային հաստոց, սուր, ասեղ և այլն: Գրքի բազմաթիվ գլուխներում մեր հայրենակիցը բնության այս ստեղծագործությանը մոտենում է տարբեր տեսանկյուններից` գիտական մեկնաբանություններից մինչև ժողովրդական ստեղծագործություն: Գիրքը գրված է, թեթև ու դյուրընկալելի` ընթերցանության համար հետաքրքրական ու աշխույժ ոճով: Այս ամենի մասին հնարավոր եղավ խոսել ու լսել անմիջական ու հաճելի մթնոլորտում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Ներկաների ցանկությունն էր, որ գիրքը թարգմանվի հայերեն, ինչպես և այլ լեզուներով: Չմոռանանք ավելացնել, որ գրքում անդրադարձ կա նաև Արարատի լանջերին դեռևս 3500-4000 տարի առաջ նախամարդու առաջին շփումներին երկաթի հետ:
Կիրակոս Գույումճեանը ճանաչված անձ է ինչպես հայ նույնպես և արաբ շրջանակներում, ինչն իր հերթին մեծացնում է հետաքրքրությունը այս հետաքրքիր մարդու ստեղծագործած գրքի հանդեպ: