կարևոր
59752 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-13 12:48
Մշակույթ

Լիլիթ Գալստյանն առաջարկում է հուշարձանները փչացնելու դեպքում տույժերը կրկնապատկել

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որն ուղղված է բնության, մշակույթի, պատմության հուշարձանների պահպանության օգտագործման ու պաշտպանության նկատմամբ հանրային ու վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։

Պատգամավորի ներկայացմամբ, նախագծով առաջարկվում է վարչական տույժերի չափը բարձրացնել, մասնավորապես, առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։

«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների  բացակայության, ինչպես նաև գործող մեխանիզմների  ոչ պատշաճ կիրառման արդյունքում խաթարվում են  պատմության, բնության հուշարձանների պահպանաման կարգերը, ռեժիմները, վստահությունն ունենք, որ այս լրացումներն ու փոփոխություններն այդ խախտումները նվազեցնելու են»,- ասաց նա։