Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Համառություն հակահայկական դրսեւորումների մեջ, սեփական էշը քշելու ձգտում, հանրային վերաբերմունքի հանդեպ խոր արհամարհանք` ահա այս իշխանությունների ամենաբնորոշ որակները:
ԱԺ բարձր ամբիոնից մեկ անգամ ասված հիմարությունը կրկնում են այնքան, մինչեւ մարդիկ հոգնում են դա քննադատելուց, եւ այդ հիմարությունը կյանքի իրավունք է ստանում, շրջանառության մեջ դրվում, մտնում մեր լեքսիկոն, դառնում առօրեական: Սրան ոմանք օվերտոնի պատուհան են ասում, երբ ամենաանընդունելի գաղափարներն անգամ լեգիտիմացվում են եւ բուռն քննադատություններից հետո հասարակությունը հաշտվում է դրանց գոյության հետ:
«Կադաստրի վկայականի» մասին ասվածը դրա վառ ապացույցն է: Այդքան քննադատվեց այդ արտահայտությունը, թվում է` տարբեր մարդիկ մատչելի բացատրեցին դրա անհեթեթությունը եւ վտանգավորությունը, բայց նախօրեին Քիշնեւում Փաշինյանը կրկնել է այդ միտքը, որը, հավանաբար, համարում է հանճարեղ գտածո, հնարամիտ եզրույթ` ստեղծված իրավիճակը նկարագրելու համար: Նույն համառությամբ նա շարունակում է ադրբեջանական տերմիններ օգտագործել` առաջ տանելով Ադրբեջանի շահը եւ հիմնավորելով այդ տերմինները կրող տեղանքների հանձնումն Ադրբեջանին: Ավելին` փորձում է ներկայացնել, թե այդ անկլավները հանձնելն էլ ոչ մի բացասական դեր չի խաղալու մեր կյանքում:
«Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։ Այս դավաճանական նախադասությամբ նա փորձում է ներշնչել, որ մարդիկ հաշտվեն անկլավ կոչվածները հանձնելու հետ, ինչպես, ըստ ամենայնի, ինքը հաշտվել է կորուստներով ու ձախողումներով ուղեկցվող իր խայտառակ պաշտոնավարման հետ։ Իսկ ո՞րն է կարմիր գիծը, որը, ըստ Փաշինյանի, անլուծելի խնդիր կառաջացնի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում