|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երկուշաբթի Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Եվրամիությանը` փոխել իր «համառ» դիրքորոշումը «Բրեքսիթ»-ի հարցում, եթե ցանկանում է խուսափել առանց գործարքի «Բրեքսիթ»-ից. հայտնում է Reuters-ը:
Երկրի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ իրենք ցանկանում են գործարք, սակայն ԵՄ-ն պետք է փոխի իր դիրքորոշումը:
«Մենք ցանկանում ենք լավ գործարք Եվրամիության մեր գործընկերների հետ»,- ասել է նա` հավելելով, որ եղել է «ԵՄ-ի կողմից հնչեցված բավականին կոշտ դիրքորոշումների շարք»:
Ռաաբը նշել է նաև, որ եթե Եվրամիությունը շարունակի նույն ուղիով, ապա Միացյալ Թագավորությունը կսկսի պատրաստվել առանց գործարքի «Բրեքսիթ»-ի: