|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝ միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար:
Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝ պարզապես վատնել էին պետական միջոցները:
Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաև այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որևէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում:
Ավելին՝ երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: