|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Համառ լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արցախցիներին ընդունել Հայաստանի Հանրապետություն:
Այս լուրի իսկության մասին, երբ ինձ հարցնում են, պատասխանում եմ, որ չեմ ուզում հավատալ դրան:
Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են, որոնց մուտքը Հայրենիք, ՀՀ Սահմանադրության համաձայն, որևէ մեկն իրավունք չունի արգելելու:
Մարդիկ, ցավոք, հավատում են իշխանության կողմից այդպիսի հրեշավոր արարքին: Հավատալու պատճառներ շատ ունեն:
Ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունն այս մասին հստակ հայտարարություն անի:
Արսեն Բաբայան
Փաստաբան