Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արցախի հանձնումը Ադրբեջանին մարսելու բան չէ։
Նիկոլը լրիվ փորձանք է.մի քանի ամիս առաջ հայտարարում է,որ որպես հայ-ադրբեջանական բանակցային հիմք ընդունում է ռուսական առաջարկները,բայց այսօր ԵՄ միջնորդությամբ բանակցում է Ալիեւի հետ։
Հիշեցնեմ,որ ամիսներ առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը բացահայտեց ռուսական առաջարկների էությունը,որի համաձայն Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները թողնվում էին ապագային եւ խոսք անգամ չկար Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Թռավ Արեւմուտքի գիրկը,հրաժարվեց Արցախից,ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում ,որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին՝ բավարարելով Արեւմուտքին եւ թուրք-ադրբեջանական տանդեմին։
Դրա դիմաց երեւի ստացավ Արեւմուտքից եւ Թուրքիայից անվտանգային երաշխիքներ։
Բայց Արցախի հանձնումը մարսելի գործ չէ։
Կարծում եմ ,Ռուսաստանը մնալու է Հարավային Կովկասում։
Խաղաղապահները մնալու են Արցախում։
Իսկ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։