կարևոր
7363 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 17:41
Աշխարհ Քաղաքական Արցախ Տարածաշրջան

Հրվ. Կովկասում ամերիկացի նոր դեսպանը հակադարձել է Փաշինյանին. «ԼՂ-ի հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում»

Հրվ. Կովկասում ամերիկացի նոր դեսպանը հակադարձել է Փաշինյանին. «ԼՂ-ի հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն հակադարձել է Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ԼՂ-ի հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական« խաղաղության պայմանագրում»:

«Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, և մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը: Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են», - ասել է ամերիկացի դիվանագետը` «Ազատությանը» տված հարցազրույցում:

Օրեր առաջ Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը, այցելելով Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, ելույթ է ունեցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը, որտեղ հայտարարել էր.

«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,- ասել է նա։