|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նախօրեին հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել էր Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին։
Թերթի՝ ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ կհանդիպի հունիսի 1-ին։ Ավելին, նույն աղբյուրը մեզ հայտնում է նաև, որ Մոսկվայում սպասվող հանդիպումն իրականացվում է Քիշնևում հնարավոր համաձայնության գալու նպատակով, որպեսզի սպասվող փաստաթուղթը որոշակի առումներով ընդունելի լինի նաև ռուսական կողմի համար։
Մասնավորաբար, հնարավոր ռիսկերից ու խութերից խուսափելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է Մոսկվային ներկայացնել Վաշինգտոնում քննարկված ողջ փաթեթը։ Մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում