|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել:
Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում:
Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը:
Պատգամավորը, սակայն, այսքանով չի սահմանափակվել:
Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է ԱԺ-ում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է:
Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք «ԽԾԲ»-ն մերժող այս իշխանությունը, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում եւս փորձում է հետ չմնալ նրանցից եւ տարբեր պաշտոնների, ու աշխատանքների են նշանակում իրենց մերձավորներին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում