կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 21:05
Հասարակություն

2019 թ. գիտեինք սույնի քրոջ մասին, ով սաստում էր ականջներ ծամել. դիտարկում՝ թրքասեր պատգամավորի մասին

2019 թ. գիտեինք սույնի քրոջ մասին, ով սաստում էր ականջներ ծամել. դիտարկում՝ թրքասեր պատգամավորի մասին
Այսօր Ազգային Ժողովում իր ատելությամբ, անտակտությամբ, անմակարդակությամբ աչքի ընկած ԱԺ պատգամավորն է, ում մասին ոչինչ չգիտեինք մինչև այսօր։
 
2019 թվականից գիտեինք սույնի քրոջ մասին, ով սաստում էր ականջներ ծամել։
 
Եվ ուրեմն սույն տիկինն ատելությամբ էր արտահայտվում մեկ այլ ԱԺ պատգամավորի` Հռիփսիմե Ստամուլյանի հասցեին` հղում անելով վերջինիս ազգանվան մեջ տեղ գտած Ստամբուլ տեղանունը։
 
Իհարկե զարմանալու ոչինչ չկա, սույն տիկինը քեմալական պայմանագրի ներկայացուցիչ է, և ակնկալել նրանցից դաստիարակվածություն, բարեկրթություն, շնորհք մեղմ ասած ծիծաղելի է։
 
Զարմանալին այն է, որ թրքասիրության ու թուրքերի հետ օր առաջ բարեկամություն անելու այս ջատագովների շուրթերից Ստամբուլ բառի նկատմամբ մաղձ է հնչում։
 
Չեմ դադարի պնդել, որ մեր պետությունն այնքան է թերացել կրթական ու մշակութային հայեցակարգերի հարցեւմ, որ մեր հասարակության ընտրյալները սրանք են։
 
Արեգ Բարսեղյան