կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-25 11:35
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական, Արցախը` Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական, Արցախը` Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական, Արցախը` Ադրբեջանի մաս

Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի։

Հայ֊թուրքական շփումներին ընդառաջ նա հրապարակավ բավարարեց թուրք֊ադրբեջանական զույգի նախապայմանները`

1. ոլոր֊մոլոր ձևակերպումներով, ակնհայտ ստերով, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումով հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է և ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում,

2. վերահաստատելով, որ պաշտոնական Երևանը գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից,

3. քողարկված ձևով կողմ արտահայտվելով Սյունիքի միջանցքին (այս հարցը շաղկապվեց Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնել֊չմտնելու հեռանկարի հետ),

4. անոնս անելով Տավուշի մարզում սպասվելիք տարածքային զիջումների մասին (մասնավորապես` Ոսկեպարի ուղղությամբ)։

Մնացած թեմաներով նրա ձևակերպումներն արդեն ուղղված էին թիմակիցներին և ցույց էին տալիս, թե ինչ աստիճանի են այլասերվել ու պատրաստվում է՛լ ավելի այլասերվել, այսպես կոչված, հեղափոխականները` Նիկոլի գլխավորությամբ

Օրուելն ու Մարկեսը բազմաթիվ պտույտներ են անում իրենց գերեզմաններում»,- գրել  է նա։