|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպոտրանս» ընկերությանը փոխանցել է 210 մլն դրամ՝ Երեւանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար։ Պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է դեռեւս 2021-ին՝ Հայկ Մարությանի օրոք։
Ծառայության գին է սահմանվել 1 միլիարդ 848 մլն դրամը, որից փոխանցված 210 մլն դրամը պայմանագրի 2-րդ՝ «նախնական նախագծի» փուլին է վերաբերում։ Դատելով վճարման ժամանակացույցից՝ քաղաքապետարանն ընկերությանը 1-ին փուլում արդեն վճարել է 545 մլն դրամ, իսկ 3-րդ փուլում պիտի վճարի 1 միլիարդ 93 մլն դրամ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։