|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«ՀԺ»-ն գրում է. «Ի հեճուկս վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ արած հայտարարության, թե երևանյան գազալցակայաններում 1 խմ գազի գինը իջել-հասել է 200 դրամի, երեկ երեկոյան մեր թղթակիցների շրջայցը ցույց է տվել, որ 1 խմ գազը արժե 210 դրամ: Սա հիմա սկզբունքային նշանակության հարց է դառնում, որովհետև երևանյան երթուղայինների վարորդները երկու անգամ արդեն նախազգուշական գործադուլ են արել պահանջելով գազի գինը, ինչպես նախկինում, դարձնել 180 դրամ: Դոլարի գնի բարձրացումից հետո, վերջին օրերին գազը դարձել էր 230 դրամ, ինչը հարուցել է վարորդների դժգոհությունը: Վերջիններս արդեն հայտարարել են, որ 210 դրամն անընդունելի գին է իրենց համար, իսկ թե ի՞նչ գործողություններ կձեռնարկեն կերևա օրվա երկրորդ կեսին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: