|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ապագա տարիներին մեր բյուջեն չի կարող լինել հավելորդային, այն լինելու է պակասուրդային. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց, որ ՀՀ-ն ունի արտաքին պարտքերի մարման կարողություններ: «Մեր կարողությունները համադրելի են նվազ պարտքի բեռ ունեցող երկրների կարողություններին»,- ասաց նա:
Արամյանը նշեց, որ ՀՀ տնտեսական աճի ներուժը 3-4 տոկոս է, իսկ 5 տոկոսի համար բարեփոխումներ են անհրաժեշտ: «Մեր թիրախավորած 5 տոկոսանոց տնտեսական աճն առանց բարեփոխումների հնարավոր չէ: Նույն բանը հստակ շարադրված է նաև կառավարության ծրագրում, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Մենք պետք է ջանքեր գործադրենք, ոչ թե ուղղակի փող բաժանենք սոցիալական նպատակները լուծելու համար, այլ կամաց-կամաց տանենք դեպի կապիտալ ծախսեր, տնտեսական ներուժը բարձրացնենք, որպեսզի ունենանք տնտեսական աճ», - ընդգծեց նա: