Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում բանակցելու պատրաստակամություն է հայտնել:
Ռուսաստանի ղեկավարն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Զելենսկիի՝ «ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է» իր հետ հանդիպելու ավելի վաղ առաջարկի մասին հարցին:
«Վերջերս Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը շատ քայլեր է ձեռնարկել ոչնչացնելու ռուս-ուկրաինական հարաբերությունները: Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սկսել վերականգնել այդ հարաբերությունները, մենք միայն կողջունենք դա»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Դոնբասի խնդիրները քննարկելու համար Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հանդիպի ինքնահռչակ հանրապետությունների՝ Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների հետ և դրանից հետո միայն բանակցություններ վարի այս թեմայի շուրջ երրորդ երկրների ներկայացուցիչների հետ, տվյալ դեպքում` Ռուսաստանի:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել էր հանդիպում անցկացնել Դոնբասում: