| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանը կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսական կողմը կշարունակի ջանքերը եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը, ներառյալ, իհարկե, առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է Գալուզինը ուրբաթ օրը Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա բնական և տրամաբանական գործընթաց է համարել այն, որ Բաքուն և Երևանն ուղղակիորեն քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը՝ նշելով, որ «Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև չորս համատեղ հայտարարություններով եռակողմ համաձայնագրերը մնում են անվիճելի ճանապարհային քարտեզ հայ-ադրբեջանական կարգավորման համար»։
Պատասխանելով Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող հարցին՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասաց, որ Վաշինգտոնը «ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով ենթարկել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են՝ միջամտելու մեր գործընկերությանը և դաշինքին մեր ընկերների և հարևանների հետ»:
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, «բայց ոչ խոսքով, այլ գործով»։