|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը դեմ է քվեարկել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի՝ փետրվարի 25-ին կայացած արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման մասին որոշմանը:
«Հայկական կողմի կարծիքով՝ մինչև կասեցման մասին որոշում կայացնելը, որն ըստ էության ծայրահեղ դեպքերում կիրառության ենթակա ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են նաև այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ նշված է ԱԳն գրավոր պատասխանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: