|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ելույթ ունեցավ Արամ Մանուկյանի արձանի հեղինակ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը:
«Այս հուշարձանը բաղկացած է երեք հիմնական տարրերից` պատվանդանը, որը խորհրդանշում է հայոց աշխարհը, հայոց պետական դրոշը և Արամ Մանուկյանը: Եռագույնին փաթաթված լինելը ակնարկն է այն բանի, որ նա, որպես միակ ունեցվածք, ունի իր ստեղծած հայոց պետականությունը: Պատվանդանի ճեղքը ուրվագծում է այսօրվա Հայաստանի քարտեզը»,- ասաց Դավիթ Մինասյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր լավ կամ վատ կարծիք են հայտնել արձանի վերաբերյալ: