Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցի հասցեագրման անհրաժեշտությունը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Փաշինյանն այս մասին հայտարարել է իր ասուլիսում՝ անդրադառնալով շրջանառվող հարցին՝ տարածվող մի փաստաթղթի վերաբերյալ, որն, ըստ տարածողների, բանակցվող փաստաթղթերից է:
Փաշինյանը հորդորեց միշտ թերահավատությամբ վերաբերվել այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին և արձանագրել փաստեր:
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչու ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. որովհետև եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը: Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,-ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ իշխանության հրապարակային դիրքորոշումները՝ ԼՂ-ի հետ կապված, շարունակում են մնալ նույնը:
«ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի, և հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Եվ ես կարծում եմ, որ այս ձևակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որ մենք հասցեագրենք ՀՀ ազգային շահերը և լիարժեք կերպով հասցեագրենք նաև ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքի հարցերը»,-ասաց Փաշինյանը:
Նա ճիշտ չհամարեց քննարկել պարբերություններ, քանի որ որևէ փաստաթուղթ բաղկացած չէ մեկ պարբերությունից: Մի պարբերություն կարող է 180 աստիճանով պտտել մյուս պարբերության իմաստը: