կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 14:30
Արցախ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Բելգիայի սենատոր Յորիս Պոշեին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Բելգիայի սենատոր Յորիս Պոշեին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին։ Այսօր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նրան:

Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն: