կարևոր
7402 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 18:20
Քաղաքական

Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա. Իշխան Սաղաթելյան

Վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանի գործող ընդդիմադիր ազգային ուժերը առնվազն արել են 3 մեծ փորձ այս իշխանություններից ազատվելու և երկիրը զարգացման բնականոն փուլ բերելու իմաստով։ Այս մասին «Բեկում» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դա հայրենիքի փրկության շարժում էր, այնուհետև ընտրությունները, որ մենք դիտարկում էինք սրանցից ազատվելու  միջոց և Դիմադրության շարժում։ Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, ընդդիմադիր քաղաքական դաշտում կար լայն կոնսենսուս, որ այս իշխանությունից օր առաջ պետք է ազատվել։ Նոյեմբերի 11-ից սկսած տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր, շատ էին խոսում, որ նոյեմբերի 9-ից հետո իշխանությունը փողոցում քցած էր, բայց 11-ից ղեկավարների ձերբակալեցին, այնուհետև տարբեր քաղաքական գործիչների, բայց, այնուամենայնիվ, մարդիկ, քաղաքական ուժերը իջել էին փողոց գնահատելով, որ գլխավոր հարցը, որ պետք է լուծվի երկրին պատերազմ և պարտություն բերած իշխանությունից օր առաջ ազատվելն է։ Այդ օրերին ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժումը, 17 կուսակցություններ միավորվեցին, առաջադրեցին վարչապետի միասնական թեկնածու։ Ո՞րն էր այդ շարժման գլխավոր պահանջը, հիմա շատ է  մոռացվել, դրա համար կարճ էքսկուրսիա անենք, մենք առաջադրեցինք վարչապետի միասնական թեկնածու, պահանջում էր երեք բան՝ կառավարության հրաժարական, առաջարկվել էր, որ պետք է ձևավորվի նոր կառավարություն, կայունացնի երկրի իրավիճակը, տեղի ունենա արտահերթ ընտրություններ։ Վազգեն Մանուկյանը մեր միասնական թեկնածուն էր, 4 ամիս տևեց Հայրենիքի փրկության շարժումը, անցանք այդ ճանապարհը, շատերը մոռացել են ինչեր տեղի ունեցան, ձերբակալություններ, բռնություններ,այդ շարժումը հասավ այն հանգրվանին, որ այս իշխանությունը չէր կարողանում ազատ տեղաշարժվել, գործունեություն ծավալել և հայտարարվեց ընտրության մասին»,- հիշեցրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հիմա շատ է շահարկվում արտահերթ ընտրությունների թեման, հաճախ փորձում են ասել, Դուք մասնակցեցիք ընտրություններին լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանին.

«Ընտրություններին մասնակցել է 25 կուսակցություն, եթե այսօրվա խորհրդարանական 2 խմբակցությունը այդ ընտրություններին չմասնակցի, արդյո՞ք այդ ընտրությունները կլինեն ոչ լեգիտիմ։ Այս 2 դաշինքների 4 կուսակցությունները, 2 նոր ստեղծվող և «Վերածնվող Հայրենիք» իսկ Դաշնակցություն և Հանրապետական կուսակցությունները 18թ․-ի ընտրություններին շեմը չէին հաղթահարել։ Այն փաստարկը, որ եթե դուք չմասնակցեիք ընտրություններին այդ ընտրությունները կլինեին ոչ լեգիտիմ, սա անկեղծ չէ, որովհետև մասնակցում էր 25 ուժ։

Ասում են դուք պայմանավորվեցիք, գնացիք ընտրությունների, սա ևս շահարկվող թեմաներից է։ Չկա որևէ պայմանավորվածություն որևէ մեկի հետ: Հայրենիքի փրկության շարժումը շատ հստակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանով պետք չէ գնալ ընտրությունների։ Երբ հայտարարվեց ընտրության մասին, և ակնհայտ էր, որ տեղի են ունենալու ընտրություններ, մենք այդ ընտրությունները դիտարկել ենք հնարավորություն այս իշխանութունից ազատվելու համար և դա է եղել պատճառը, որ մասնակցել ենք այդ ընտրություններին։ Մենք այդ ընտրություններին ամեն ինչ արել ենք, փորձելով դա դիտարկել ճանապարհ սրանցից ազատվելու համար։ Եթե մենք չմասնակցեիքն, այնպես չէ, որ այդ ընտրությունները կլինեին ոչ լեգիտիմ, մեր փոխարեն հատուկ հանձարարություններով դեսպաներն էին լինելու խորհրդարանում։

Մենք որոշեցինք գնալ խորհրդարան, շարունակել մեր ընդդիմադիր գործունեությունը՝ հայտարարելով, որ երկիրը դասական քաղաքական իրավիճակում չէ, մեր համար այս իշխանությունների հեռացման օրակարգը շարունակում է մնալ, մենք միայն խորհրդարանական գործունեությամբ չենք զբաղվելու։
Անցած տարվա գարնանը նախաձեռնեցին Հայրենիքի փրկություն շարժումը։ Հաճախ ասում են ձեզ տվել են իշխանափոխության մանդատ, ի՞նչ է սա նշանակում, դա կլիներ այն, երբ մենք գայինք իշխանության և ազատվեինք սրանցից։ Ուրիշ բան, որ մեզ շատ քաղաքացիներ քվե են տվել՝ չլինելով մեր աջակիցը, միայն թե սրանցից ազատվեն»,- ասաց նա: 

Պատգամավորը հիշեցրեց  նաև, թե ի՞նչ է Դիմադրության շարժումը, ո՞րն է իրենց  խնդիրը.

«Ամբողջ աշխարհին, Հայստանի բարեկամ, դաշնակից երկրներին ցույց տանք, որ այս կապիտուլյանտը ժողովրդի կողմից չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Ազատվել այս իշխանություններից։
Այս շարժման յուրաքանչյուր օրվա գործողության համար կարող ենք շատ երկար ժամերով խոսել։ Դիմադրության շարժման ամենամեծ ձեռքբերումը, այդ օրերին, եթե այս շարժումը տեղի չունենար, ապա երկիրը արդեն տարած կլինեին կապիտուլացիայի։ Մեր նպատակների, պայքարի մեջ եղել ենք անկեղծ, չենք խուսափել պատասխանատվությունից, չենք եղել անտարբեր այն իրավիճակին, որ կա, փորձել ենք ամեն ինչ, մարդիկ հավատացել են և հավատում են , և հանուն երկիր այդ պայքարը պետք է շարունակվի։
Դիմադրության շարժումը ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, ունեցել է նաև բացթողումներ, թերություններ, սխալներ, այդ ամեն ինչից պետք է հետևություններ անենք, ավելի լավ պատրաստվենք ու գնանք առաջ։ Այս իրավիճակի հետ երբեք չենք համակերպվում, հետ քայլ չի լինելու։ Բոլոր բացթողումները լուծելուց հետո գնանք դեպի առաջ։ Գլխավոր խնդիրը հետևյալն է․ մենք ունենք խնդիրներ, որ չենք կարողացել լուծել, մեր ժողովրդի մոտ դեռ չկա այն խորը համոզումը, որ այս ամեն ինչի պատճառը օրվա իշխանությունն է։ Իրենք կեղծ քարոզչություններով կարողացել են հասնել նրան, որ ով էլ լիներ այսպես էր լինելու, սա ճակատագիր էր»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրութուն» շարժումն ունեցել է բազմաթիվ ձեռքբերուներ, նաեւ թերություններ ու բացթողումներ, որից պետք է հետեւություն անել եւ գնալ առաջ:

«Մենք ունենք խնդիրներ, որոնք դեռ չենք կարողացել լուծել, առաջին խնդիրը, որ մեր ժողովրդի մոտ չկա այն խորը համոզումը, որ այս ամեն ինչի պատճառը օրվա իշխանությունն է: Իրենք կարողացել են հասնել նրան, որ ով էլ լիներ այսպես էր լինելու, սա ճակատագիր էր, Արցախյան շարժումը եւ պայքարի վերջը սա էր լինելու, որովետեւ հնարավոր չէր արդյուքնի հասնել, եւ սրա համար իրենք պատասխանատվություն չեն կրում եւ հաջորդն այն է, որ ով էլ գար այս վիճակն է լինելու: Եթե գա ազգային իշխանություն, հաստատ կարողանալու ենք նախ կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա: Մեր գլխավոր խնդիրն է լրջորեն նախապատրաստվենք եւ պայքարը շարունակել, այս իշխանությունը ամեն օր նորանոր կորուստներ է բերելու»,-ասաց նա: