|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 41 հազար մարդ։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նրան անվանել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարևան նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1,4 հազարը,ավելի քան 2,5 հազար վիրավորներ։
«Զոհվել է 42 310 քաղաքացի, տարածաշրջանից տարհանվել է 448 018 քաղաքացի»,- հայտնել են վարչությունից։