կարևոր
841 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-06 21:30
Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն, ըստ Վենեսուելայի տեղեկատվության նախարարության հրապարակած տվյալների, հասել է 3342-ի։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, տուժածների թիվը կազմում է 16 հազար 470 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։

Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: 

Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։