|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 49 589 մարդ, այդ թվում՝ 6 807 օտարերկրյա քաղաքացի»,-ասել է Օքթայը։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Աձանագրվել է 4000–ից ավելի հետցնցում։