Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարարը խուսափոց պատասխանել, թե Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա այդ գովերգած ճանապարհների բացումը Թուրքիայի հետ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Որովհետև որևէ մեկը մեր երկրում այդ հաշվարկը չի արել և դա փուչիկ է, որ հենց սահմանը բացվի մենք կսկսենք ապրել այնպես, ինչպես Էլդորադոյում։ Հակառակը ապացուցելու հնարավորություն պարոն Քերոբյանն ուներ, բայց չարեց, որովհետև ինքն էլ գիտի որ դա չկա»,- ասաց նա։
Անդրադառնալով արտահանումների վիճակագրությանը պատգամավորը նշեց որ լավ դրամայինով աճ կա, բայց դա այնքան հեշտ է մանիպուլյացիա անել․
«Ենթադրենք այս գիրչը որևէ ձեռնարկություն արտադրում էր 1000 դրամով, որը 2 դոլար էր հիմա այն արժե 2,5 դոլար, ստացվում է, որ առանց որևէ բան անելով 25 տոկոս արտահանման աճ կա, բայց մենք էլի Սինգապուր չդարձանք։ Եթե նայենք այն բեռնատարին, որը պայթեց Ղրիմի կամուրջի վրա, որը Հայաստանից էր գնում, կստացվի, որ մենք պոլիէթիլենային թաղանթներ ենք արտադրել, բայց դա արտադրվել է Ռուսաստանում, եկել մտել է Հայաստան և հետ է գնացել։ Նայում ենք մաքսային վիճակագրությանը, հիմնական արտահանությունը հանքարդյունաբերությունն է։ Լավ մեր երկրում էդ ինչ սկսվեց այդքան շատ արտադրվել որ սկսվեց արտահանվել Ռուսաստան»,- ասաց նա։