կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 09:00
Քաղաքական

ԵՄ-ին Հայաստանն այլևս քիչ է հետաքրքրում

ԵՄ-ին Հայաստանն այլևս քիչ է հետաքրքրում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, ըստ էության, տապալվել է։ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական  համագործակցության հանձնաժողովի 14-ամյա գործունեության մեջ առաջին անգամ չի հաջողվել նիստի արդյունքում եզրափակիչ հայտարարություն ընդունել։ Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ընդհանրապես տեղի չունեցավ նույն հանձնաժողովի հերթական՝ Երեւանում նախատեսված նիստը։ Այն ժամանակ ԵՄ պատվիրակության անդամները չժամանեցին Հայաստան՝ բոյկոտելով նիստը ի նշան բողոքի՝ Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարության։

 

Եվ ահա հարաբերությունների այսպիսի բազայով փետրվաի 4-ին Ստրասբուրգ մեկնեց հայկական պատվիրակությունը՝ հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու համար։ Պարզվում է, սակայն, ստրասբուրգյան նիստը գրեթե արժանացել է երեւանյանի ճակատագրին։ Ստրասբուրգից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 5-ին այն, ըստ էության, ընդհատվել է, քանի որ հանձնաժողովի եվրոպացի պատգամավորները սկսել են ամենատարբեր պատրվակներով լքել դահլիճը, եւ ի վերջո նիստն ընդհատվել է նրանց բացակայության պատճառով։ Փետրվարի 6-ին աշխատանքները շարունակվել են, սակայն եզրափակիչ հայտարարության հարցում համաձայնության չի հաջողվել հասնել»։