|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Էմանուել Մակրոնն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության աճի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։
«Ֆրանսիայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է հայտարարության մեջ։
«Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի ապահովմանը վերահսկելու մտադրության մասին»,- հավելել են Ելիսեյան պալատից։
Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են առաջիկայում կրկին հեռախոսազրույց ունենալ։