Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խաբել հարավի և արևելքի ներկայացուցիչներին՝ Վլադիմիր Զելենսկու փակուղային «խաղաղության բանաձևին» աջակցելու նպատակով, փոխանցում է Радио Sputnik-ը։
«Հիմա նրանք փորձում են հիմարացնել, այլ բառ չեմ կարող մտածել, աշխարհի մեծամասնության բոլոր երկրներին, այդ թվում՝ այստեղ ներկայացվածներին: Նրանք փորձում են հիմարացնել և քարշ տալ փակուղի, այսպես կոչված, Զելենսկու խաղաղության բանաձևի մեջ։ Բանաձև, որի էությունն այն է, որ Ռուսաստանը պետք է պարզապես կապիտուլյացիայի ենթարկվի, դուրս գա 1991 թվականի սահմաններից։
Լավրովը նշել է, որ բոլորը հասկանում են, որ այս «խաղաղության բանաձեւը» պարզապես կեղծիք է։ Այլ երկրներից աջակցություն ներգրավելու համար Ուկրաինայի պահանջների ցանկը համալրվել է «չեզոք դրույթներով», ներառյալ պարենային անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը և գերիների փոխանակումը։