կարևոր
3865 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 09:02
Քաղաքական

Ամենամեծ սրբապղծությունն էր. Բագրատ Սրբազանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքի արգելքի մասին

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք։ Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ», - ասաց նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանը հեշտ չի զիջում և չի պատրաստվում հրաժարական տալ՝ Սրբազանը պատասխանեց. «Զիջելու հարց չկա։ Հեռանալու հարց կա։ Կհեռանա, խելոք է։ Շատ բարի ճանապարհներով։ Դուք որ հարցը տալիս եք, ի՞նչ եք պատկերացնում։ Ասեմ՝ աթոռի ոտքերը քանդենք, ընկնի՞»։ Նա նաև հավելեց, որ այլևս իրենք՝ իշխանությունները պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք։

Մանրամասն՝ տեսանյութում