կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-27 15:16
Տարածաշրջան

Մենք թալանչիներ չենք. Բաքվում անցկացվում է Յունուսների դատը

Մենք թալանչիներ չենք. Բաքվում անցկացվում է  Յունուսների դատը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական նիստը. հայտնում է haqqin.az-ը:

Նշվում է, որ դատախազ Ֆարիդ Նագիևը կարդացել է մեղադրականը, սակայն Յունուս ամուսիններն ասել են, որ չեն հասկանում, թե ինչի մեջ են իրենց կոնկրետ մեղադրում:

 «Մենք թալանչիներ չենք: Մեկ հաշվից մյուս հաշիվ փող փոխանցելը թալանչիություն չէ: Դա ոչ թե ադրբեջանական ղեկավարության, այլ արտասահմանյան դոնորների փողերն են եղել»,- հայտարարել է Յունուսը:

Հիշեցնենք, որ ամուսինները մեղադրվում են խոշոր չափի թալանի մեջ, և յուրաքանչյուրին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Բացի այդ` Լեյլա Յունուսը մեղադրվում է անօրինական գործարարական գործունեության մեջ:

Ի դեպ, contact.az-ը նշում է, որ լրագրողներին, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին չեն թողել մտնել դատական դահլիճ: 

Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայլովայի դատը նույնպես անցել էր նման պայմաններում, ինչը մարդկանց բողոքն էր առաջացրել: