կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 09:56
Առանց Կատեգորիա

Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա. Նրան լավ առաջարկ են արել. «Հրապարակ»

Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա. Նրան լավ առաջարկ են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, հուրախություն բնապահպանների եւ հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից եւ նախասիրություններից»։

Մեզ ասացին նաեւ, որ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում