կարևոր
7534 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-30 19:08
Սպորտ

Երևանում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի հերոս Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշարը

Երևանում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի հերոս Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշարը

Սեպտեմբերի 21-26 ընկած ժամանակահատվածում, Օլիմպավանի մարզադահլիճում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի հերոս Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշարը։ Մրցաշարը կազմակերպվել է Վարդան Պետրոսյանի ընտանիքի, բարեկամների և ընկերների կողմից ի հիշատակ հերոսի։

Մրցաշարը ամենամյա է, և այս տարի մրցաշարը դուրս եկավ միջազգային ասպարեզ։ 2022 թվականի մրցաշարի հյուրերն էին Վրաստանի Աջարիայի հավաքական թիմը, որը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Տեսնելով թե երիտասարդ մարզիկները ինչ էմոցիաներով են արդեն երկու տարի շարունակ սպասում մրցաշարին, Վարդանի ընտանիքը ստեղծեց հասարակական կազմակերպություն, որը աջակցում է պատանեկան բասկետբոլի զարգացմանը և կոչվել է հերոսի անվան և ազգանվան առաջին տառերով «ՎարՊետ»: