կարևոր
502 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-03 14:08
Աշխարհ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Վերահսկողությունը հաստատվել է «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանման գործողությունների շնորհիվ։

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնեի և Սոսնովի Բորի ազատագրման համար։

Նովայա Կազաչյան Խարկովի մարզի գյուղ է, որը գտնվում է Կազաչյա Լոպան գյուղից մոտավորապես 3 կմ հարավ՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։