|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Հրապարակը» գրում է․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։ Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից․ նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը: Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է։