Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գագիկ Ջհանգիրյանը պարտավոր է իջնել, եթե կա ՀՀ-ում մարդկանց խումբ, որոնց առջև պետք է իջնես խոնարհվես, աչքերի մեջ նայես դա մեր հերոս տղերքի ծնողներն են ու դա վերաբերվում է ցանկացածին։ ԲԴԽ-ի մոտ ասաց Արամ Վարդևանյանը։
«Մի քանի շաբաթ առաջ ծնողները ակցիա էին իրականացնում Դատախազության դիմաց․․․ Արթուր Դավթյանի վերաբերյալ բազմաթիվ թերություններ կարելի է թվարկել, բայց Արթուր Դավթյանը իջավ ծնողների առջև կանգնեց, չեմ հասկանում ԲԴԽ-ն այդ ի՞նչ է պատկերացնում՝ պետք է չիջնի՞ իրավակա՞ն թե՞ բարոյական հիմքով է, որ չի իջնելու»,-ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:
Մանրամասն՝ տեսանյութում։