կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 12:27
Հասարակություն

Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար

Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում որոշեց Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի շրջանակներում ՀՀ շահերի հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով ներգրավել եւ պայմանագիր կնքել Steptoe and Johnson ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ արբիտրաժային վեճի շրջանակներում հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման և զուգահեռ՝ հարկադիր կատարման վարույթների ընթացքում ՀՀ շահերի պաշտպանության նպատակով Steptoe & Johnson ընկերության ներգրավումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Հարկ է նշել, որ Ընկերության կողմից չեղարկման վարույթի շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանությունն իրականացնելու համար ծառայությունների արժեք սահմանվել է 280,000 ԱՄՆ դոլար գումարը, ինչի վճարումը նախատեսվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2021թ դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման ներքո հատկացված միջոցներից։

Իսկ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման վարույթի շրջանակներում Ընկերությանը վճարվելիք գումարը նախատեսվում է իրականացնել հարկադիր կատարման արդյունքում հայցվորներից հավաքագրված գումարից՝ ընդհանուր արժեքի առավելագույնը 33%-ի չափով։ Հարկ է նշել, որ նշված գումարը չի ներառում հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հայցվորների ակտիվների բացահայտմանն ուղղված աշխատանքների առնչությամբ ծախսերը, ինչը կարող է կազմել 5,000-30,000 ԱՄՆ դոլար։