կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 14:26
Հասարակություն

Չենք հանձնվում․ հաղթանակը շատ մոտ է. Արթուր Վանեցյան

Չենք հանձնվում․ հաղթանակը շատ մոտ է. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ հաղթանակը շատ մոտ է։

«Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության խաղաղ ակցիաներ են անցկացրել Երևանի ողջ տարածքով:

Ոստիկանությունը կրկին կիրառել է անհամաչափ ուժ, նախնական տվյալներով, կան 300-ից ավելի բերման ենթարկվածներ:

Չենք հանձնվում, չենք հոգնում: Չեն մարսելու: Պայքարը շարունակվում է, հաղթանկը շատ մոտ է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը։