կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 12:13
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են՝ դիմակավորված անձինք ներխուժել են նրանց տները շոուն ապահովելու համար

Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացում է ամբողջ ճշմարտությունը Գյումրու դեպքերի հետ կապված և իշխանությունների սադրանքի շղթան։

Նա ուղիղ եթեր է մտել Գյումրու ճանապարհից․ երեկ տղաները ոստիկանությանը նախապես տեղեկացրել են, որ ինքնակամ կներկայանան բաժին, որպեսզի եղելությունը ներկայացնեն և դատողություները լինեն փաստերի վրա հիմնված, ոչ թե համացանցի դատողությունների։ Բայց, չնայած դրան, դիմակավորված անձինք ներխուժել են տղաների տներն ու ահաբեկել մարդկանց։

Ոստիկանությանը, փաստորեն, ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված:

Մանրամասն՝ տեսանյութում․