|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` այսօր վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:
Գոհար Մելոյանը ՔՊ քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում է արձանագրել
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։
Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում: Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին նաեւ Գյումրու ավագանու արտահերթ ընտրության արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվեց ու ընդդիմությանը հաջողվեց միավորվելով ստանձնել Գյումրիի կառավարումը:
Ավելին` մեր տեղեկություններով` Մ. Գրիգորյանի թիմից մեկ հոգու արդեն ձերբակալելու որոշում է կայացվել:
«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ իրավապահներից: