Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քարվաճառի հանձնմանն արդեն մնացել է 2 օր։ Նոյեմբերի 15-ին «դիվանագիտության» շնորհիվ, առանց որևէ փամփուշտի, հանձնվելու է Քարվաճառը։ Քարվաճառ գնալիս կարելի էր տեսնել արդեն հայտնի դարձած ցուցատախտակը՝ «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» գրությամբ։
Եվ, իրոք, ահռելի է Քարվաճառի ամբողջ շրջանի ռազմավարական նշանակությունն ամբողջ Արցախի համար։ Ժամանակին այսպես էր կարևորել Քարվաճառի նշանակությունը Արցախի ՊՆ–ն՝
1. ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ փակելով Գանձակ-Օմար-Քարվաճառ ռազմավարական նշանակության ճանապարհը և, այդպիսով, կանխելով Քարվաճառից ադրբեջանական հավելյալ ուժերի մուտքը Քաշաթաղ (նախկին Լաչին),
2. չեզոքացնել Մարտակերտի հյուսիսարևմտյան ուղղությամբ թշնամու հարձակումները։
3. հրթիռահրետանակոծությունից վտանգազերծել ՀՀ-ի Վարդենիսի տարածքը,
4. բացել Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը,
5. կրճատել հակառակորդի հետ ճակատի երկարությունը, որը կթույլատրեր կենտրոնացնել ուժերը Արցախի արևելյան ճակատում։
Քարվաճառն այն շրջանն է, որի ազատագրման համար զոհվեցին Պետրոս Ղևոնդյանը (Պետոն), Գագիկ Ստեփանյանը (Հեթանոս Գագոն) և այլ սրբացած նահատակներ։ Նրանք տարածք չտվեցին հանուն խաղաղության, այլ կռվեցին և ազատագրեցին հանուն Արցախի ապագայի։ Իսկ այսօր Արցախի «ապագան» առավել քան մշուշոտ է։
Քանի որ ՀՀ իշխանությունների ձեռքով հանձնվեց Քարվաճառը, իսկ այնտեղի բնակչության ճակատագիրը մատնվել է անուշադրության, մարդիկ որոշել են այրել տասնամյակներով կառուցած իրենց տներն ու շինությունները, որպեսզի «նոր տերերը» չվայելեն իրենց կառուցած տները։
Արդեն համացանցում տեսանյութեր են տարածվել Քարվաճառի շրջանում՝ Դադիվանքի մոտակայքում, հայերի կողմից իրենց տներն այրելու ցավալի տեսանյութերը։ Շատերը նույնիսկ չեն էլ հասցնում տեղափոխել իրեն իրերը՝ պետության կողմից անուշադրության մատնվելու պատճառով։