կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 16:55
Աշխարհ

Միջազգային կոնֆերանս Իսպանիայում ՝ նվիրված Արցախի հիմնահարցին

Միջազգային կոնֆերանս Իսպանիայում ՝ նվիրված Արցախի հիմնահարցին

2022 թվականի մայիսի 5-ին Բարսելոնայում տեղի ունեցավ կոնֆերանս՝՝ նվիրված Արցախի հիմնահարցին։  Միջոցառմանը ներկա էին  Կոնգրեսի պատգամավորներ, որոնց թվում էին Բասկերի Երկրի և Կատալոնիայի ներկայացուցիչներ (Jon Iñarritu, Alberto Casero, Anton Gomez, Marta  Rosique, Mariona Ilhamona), Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ,իսպանացի  լրագրողներ։

Կոնֆերանսին առցանց միացել էր նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին  Արցախի, Հայաստանի   և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Իսկ իրավաբաններ Էմմա Հակոբյանը և Լևոն Գրիգորյանը պարզաբանեցին հիմնախնդրի  իրավական  բաղկացուցիչները։ Դավիթ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներին` Արցախին աջակցելու և 2020թ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիան Արցախի դեմ  դատապարտելու համար։Մասնակիցները

Համոզված էին, որ բոլոր նորմալ և սթափ մտածող մարդիկ քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիան Արցախի դեմ ագրեսիա է ողջ քաղաքակիրթ հանրության դեմ, և այս հարցում  պասիվությունն ու անտարբերությունը միայն կխթանեն ագրեսորներին նոր հարձակումները քաղաքակիրթ աշխարհի դեմ։Ընդգծեցին նաև  Ռուսաստանի, նրա խաղաղապահների կարևոր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում՝ խաղաղության և անվտանգության պահպանման գործում։

Հանդիպումը հետաքրքիր և օգտակար էր։Մասնակիցները հույս հայտնեցին, որ նման միջոցառումների շարունական ու պարբերական բնույթը կնպաստեն աշխարհին Արցախի հիմնախնդիրը հասկանալի ու հասանելի դարձնելուն։ Նրանք կոչ արեցին Իսպանիայի կոնգրեսին ՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, և սատարելու Արցախի ժողովրդին ՝ լուծելու խնդիրը միջազգային նորմերի, ուժի չկիրառնան, մարդու հիմնարար իրավունքների առաջնահերթությամբ, իսկ Արցախի խնդրի վերջնական լուծումը ՝ ՄԱԿ - ի կողմից մանդատ ունեցող Մինսկի խմբի շրջանակում։ Շեշտեցին, որ յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսը, ըստ էության, ապրելակերպ է։

Միջոցառումը կազմակերպել էր Իսպանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։