կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-22 15:01
Հասարակություն

Հայաստանում կանցկացվի միջազգային քիմիական կոնֆերանս

Հայաստանում կանցկացվի միջազգային քիմիական կոնֆերանս
Օգոստոսի 26–ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի կունենա միջազգային խոշոր քիմիական կոնֆերանսի բացման արարողությունը (Frontiers in Chemistry 2013): Այս կարևոր իրադարձությանը որպես բանախոսներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են ժամանել արդի քիմիայի հարյուրից ավելի լավագույն գիտնականնները. տեղեկացնում է ArmChemFront կազմակերպչական հանձնաժողովը:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես գալու համար հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:


Կոնֆերանսը կազմակերպվում է Խրոնինգենի համալսարանի (Նիդերլանդներ) կողմից Երևանի պետական համալսարանի և Բիոտեխնոլոգիայի ինստիտուտի աջակցությամբ: