|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել վարժական հավաքներով․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ, բացի կցագրված անձնակազմից, պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր անցնելու են զորավարժական եռամսյա հավաքներով և 7-10-օրյա վարժական հավաքներով»,- ասաց նա։
Նշենք, որ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առաջարկում էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բերման ենթարկված երիտասարդներին ներառեն միբիլիզացիոն ռեսուրսում։