կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 12:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենք վիրավորական են համարում, որ Փաշինյանի դեմքով մարդիկ կարող են շրջել․ Հոխիկյան

Իրենք վիրավորական են համարում, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով մարդիկ կարող են շրջել՝ ըստ  Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը կեղծ Փաշինյանների ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին Հանարապետության հրապարակով վազվզող «Փաշինյաններին»։

«Գործ ունենք պետության կողմից ահաբեկչության հետ, որովհետև մարդիկ իրականացնում էին իրենց քաղաքացիական գործունեությունը՝ ոստիկանությունը հերթական բիրտ ուժը կիրառեց»,-ասաց Հոխիկյանը։

Նշենք, որ Ազատագրական շարժման նախաձեռնած ակցիայի շրջանակում կեղծ Նիկոլները վազվզում էին Հանրապետության հրապարակում, որպեսզի ոստիկանները ձերբակալեն և քրեական գործ հարուցեն դավաճանության հոդվածով։

Մանրամասն՝ տեսանյութում․