|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:
Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»: