Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ որևէ մեկն այդքան վնաս չի տվել Հայաստանում համամարդկային ու եվրոպական արժեքներին, որքան Հաայստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում, այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, ում հետո թոշակի է ուղարկում. ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան»,- ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց նա։
Աշոտյանը ԵՄ գործընկերներին կոչ արեց դադարել Հայաստանում «սպիսատ անել» դիվանագիտական անորակ կադրերին, դադարել Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք, փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, քայքայում են այդ ամենը, դառնում գործող վարչակազմի սպասարկուները։
«Տիկի՛ն դեսպան, Դուք անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում, որ նրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Չէ, սիրելի՛ հայրենակիցներ, ցավով ու կսկիծով ասեմ՝ 2021 թվականի հունիսից հետո Հայաստանի բրենդը աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է, ու տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կապիտուլյանտ իշխանությունների շահերը»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։
Արմեն Աշոտյանը նշեց՝ դեսպանը թաքցնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները, որ հանձն էին առվել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ից։
«Տիկի՛ն դեսպան, Դուք չեք փոխվելու, Դուք Հայաստանում անելիք չունեք, այս հավաքը եվրոպական արժեքների դեմ չէ, այս հավաքը եվրոպական արժեքները ձեզանից պաշտպանելու համար է, որովհետև ես գիտեմ Ձեր նախորդ գործունեության մասին՝ եղել եք Բելառուսում դեսպան, չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել», - ասաց Աշոտյանը։
«Go home»՝ ԵՄ դեսպանին կոչ արեց ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաք էր հրավիրել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև. հավաքի պատճառը դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններն են։