Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը լրատվամիջոցների՝ ապրիլի 12-ին հայ պատգամավորներին Արցախի Հանրապետություն չթողնելու վերաբերյալ հարցին։
-Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել վերջին օրերին հայ խորհրդարանականների՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի մտնելու հետ կապված խնդիրները։
– Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։
Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից։