կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 13:07
Հասարակություն

Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են. շտաբ

Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են. շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: 

«Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: