կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 10:19
Քաղաքական

Նիկոլի «հաջողությունները». մարմնավաճառների թվի աճը՝ 177%, նույնասեռականներինը՝ 150 %, տրանսգենդերինը՝ 676%

Նիկոլի «հաջողությունները».  մարմնավաճառների թվի  աճը՝ 177%, նույնասեռականներինը՝ 150 %, տրանսգենդերինը՝ 676%
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ: ԱՐԹՆԱՑԵՔ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ:
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Ազատագրական շարժմանը միացած արթուն հայրենակիցները այս իշխանության նկատմամբ վստահություն չունեն: Համարյա բոլոր ոլորտներում իշխանությունը ձախողվել է:
 
Ինչու եմ ասում համարյա, որովհետև կա ոլորտ, որտեղ այս իշխանությունն առաջընթաց ունի: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում՝
մարմնավաճառների՝ կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով).
տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018 թվականին կազմել է 16.100, իսկ 2021 թվականին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով).
տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018 թվականին կազմել է 150, իսկ 2021 թվականին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով).
թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018 թվականին կազմել է 8900 տղամարդ/105 կին, իսկ 2021 թվականին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):
 
Ինչ ասեմ դեռևս այս իշխանությանը հավատացող մեր հայրենակիցներին: Հասկանում եմ, ձեզ համար էլ է դժվար ընդունել, որ սխալվել եք ձայն տալով այս իշխանությանը: Պրոֆեսիոնալ ստի միջոցով այս իշխանությունը մոլորեցրել է նաև լուրջ մտավորականների: Պարզ է, որ իր հացի խնդիրը լուծող հայրենակցին շատ հեշտ կմոլորեցներ:
Բայց դեռ ուշ չէ: Արթնացեք, քանի դեռ կարող ենք միասին փրկել մեր երկիրը: Թուրքը մեզ չի նայելու սև ու սպիտակով, թուրքը մեզ նայելու է որպես ՀԱՅԻ:
 
ԶԱՐԹՆԻ՛Ր:
 
Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ